Դեպի Տիեզե՜րք (քանդակ, Տագանրոգ)
«Դեպի Տիեզե՜րք» | |
---|---|
«Դեպի Տիեզե՜րք» քանդակագործական կոմպոզիցիան | |
Տեսակ | տեսարժան վայր |
Երկիր | ԽՍՀՄ |
Բնակավայր | Տագանրոգ |
Նյութ | ալյումին |
Ներկա վիճակ | ապամոնտաժված |
«Դեպի Տիեզե՜րք» (ռուս.՝ «В Космос!»), քանդակագործական կոմպոզիցիա ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, որը ստեղծվել է 1963 թվականին Գրիգորի Պոստնիկովի, Վալենտինա Ռուսոյի և Միխայիլ Դեմյանենկոյի կողմից։ 1970-ական թվականների սկզբին ապամոնտաժվել է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դեպի Տիեզե՜րք» քանդակագործական կոմպոզիցիան ստեղծվել է 1963 թվականին կոմբայնի գործարանի մշակույթի պալատի դիմաց, Իոսիֆ Ստալինի քանդված հուշարձանի տեղում մնացած հարթակում[1]։ Այդ տարիներին ամբողջ աշխարհը գտնվում էր դեպի տիեզերք մարդու առաջին թռիչքի տպավորության տակ, և այդ թեման չափազանց ժողովրդական էր։
«Դեպի Տիեզե՜րք» քանդակագործական կոմպոզիցիայի հեղինակներն էին տիեզերական թեմաներով հայտնի քանդակագործ, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ, Ստալինյան մրցանակի դափնեկիր Գրիգորի (Գեորգի) Նիկոլաևիչ Պոստնիկովը (1914-1978), տագանրոգցի նկարչուհի, քանդակագործուհի, մանկավարժ Վալենտինա Վլադիմիրովնա Ռուսսոն (1909-1987) և ռոստովցի քանդակագործ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ Միխայիլ Իվանովիչ Դեմյանենկոն (ծնված 1939 թվականին)։
Քանդակագործական կոմպոզիցիան շատ գեղեցիկ էր, բայց, ցավոք, կարճ կյանք ունեցավ։ Ինժեներական սխալի պատճառով (քանդակի ծանրության կենտրոնը ճիշտ չէր հաշվարկված) անկման վտանգ էր առաջացել, և 1970-ական թվականներին քանդակը ստիպված եղան ապամոնտաժել[1]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դեպի Տիեզե՜րք» քանդակագործական կոմպոզիցիան 1962 թվականին, այսինքն` դեռևս մինչև հուշարձանի պաշտոնական բացումը, պատկերվել է Խորհրդային Միության փոստային նամականիշի վրա։ 10 կոպեկ անվանական արժեքով նամականիշին պատկերված է քանդակը, որի կողքին ռուսերեն գրված են «Փա՜ռք Տիեզերքը նվաճողներին» բառերը և «Վոստոկ», «Վոստոկ-1», «Վոստոկ-2» և «Վոստոկ-3» տիեզերանավերի անունները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Киричек М. С. Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 189.